Բագրատաշենում կանցկացվի «Ձիթենու փառատոն»
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12։00-ից միմչև ժամը 21:00, Բագրատաշեն բնակավայրում, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ձիթենու փառատոնին»։ Փառատոնը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ՀՀՏԶ ծրագրի շրջանակներում:
Նոյեմբերյան համայնքը, որպես ՀՀՏԶ «Առաքելությանը միտված պորտֆելներ տեղական փոխակերպումների համար» ծրագրի մասնակից, Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ համատեղ, նպատակ ունի այս նախաձեռնությամբ ներկայացնել ձիթենու աճեցման, մշակման, գյուղատնտեսության ու բնության նկատմամբ Բագրատաշենի ունեցած ինքնատիպ ավանդույթները։
Օրվա ընթացքում կլինեն նաև ստեղծագործական ներուժը, մշակույթն ու համայնքային կյանքը ցուցադրող մշակութային կատարումներ, երաժշտական և գեղարվեստական ծրագրեր, տոնական այլ միջոցառումներ։
«Ձիթենու փառատոնը» ոչ միայն տոն է, այլև հնարավորություն՝ արժևորելու մեր հողի բարիքը, պահպանելու ավանդույթները և դրանք նոր շնչով փոխանցելու երիտասարդ սերնդին։
Բագրատաշեն, հոկտեմբերի 17, ժամը 12։00-ից մինչև 21:00-ը, սիրով սպասում ենք բոլորին՝ միասին տոնելու համայնքի բերքն ու բարիքը։
Նոյեմբերյանի համայնքապետարան

