Ընդդիմությունը ենթարկվում է հայրենքն ուրացող երջանիկ ապուշին․ Իշխանյան
ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇԸ
Աշխարհի ամենաերջանիկ մարդը, որը Հայաստանի ԱԺ խոսնակն է, համեմատում է թշնամական երկրի նախագահի հավակնությունները Երևանի նկատմամբ, մեր պատմական հայկական տարածքներ՝ Արցախի ու Նախիջևանի հետ։
Այսինքն, ֆրանսիացի տաղանդավոր դերասանի անունը կրող, այդ անտաղանդ արարածը Արցախն (իր խոսքերով Ղարաբաղը) ու Նախիջևանը համարում է պատմական ադրբեջանական տարածքներ։ Ի՞նչ ասես, եթե Արցախի ցեղասպանությունից հետո, այդ արարածը, մեծ շուքով նշում էր իր տարեդարձը։ Եվ այդ արարածը վարում է ԱԺ նիստերը, ընդդիմության ներկայացուցիչներին ձայն տալիս, լռեցնում։ Իսկ ընդդիմությու՞նը․․․Այո՛, ենթարկվում է հայրենքն ուրացող երջանիկ ապուշին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

