Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարանները կքանդվեն. քաղաքապետարան

Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝

Տաշիր պիցցա,

Լաբիրինտ,

Նովելլա մյուզիք հոլ,

Մոնտանա մյուզիք հաուս,

Հուկահ լաունջ & Ռումս,

և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի»,- գրում է Կոստանյանը: