ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը բուժում է ստանում շագանակագեղձի քաղցկեղի դեմ․Պենտագոն
Պենտագոնը գաղտնազերծել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հոսպիտալացման մանրամասները։ Ըստ Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոնի, Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարը դեկտեմբերի վերջից սկսել է բուժում ստանալ շագանակագեղձի քաղցկեղի դեմ, գրում է CNN-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շարունակում է հոսպիտալացված մնալ, երբ Ամանորին ընդառաջ շտապ տեղափոխվեց Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմա-բժշկական կենտրոն՝ շագանակագեղձի քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո առաջացած բարդության՝ վարակի պատճառով:
«Վարակը մաքրվել է։ Նա շարունակում է առաջընթաց գրանցել, և ակնկալում ենք լիարժեք վերականգնում, թեև այն կարող է դանդաղ լինել»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքով, նախարար Օսթինը նախագահին հայտնել է իր քաղցկեղի մասին միայն այս երեքշաբթի՝ դեկտեմբերյան վիրահատությունից ավելի քան երկու շաբաթ անց:

