Հայաստանյան բանտերում գտնվող և Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների խնդիրը փոխկապակցված է` նրանք բոլորը դավադրության զոհեր են

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին պատանդի կարգավիճակով պահում են` հայկականության և մեր պետականության էջը փակելու ու դիմադրության օջախը մարելու համար:

Հայաստանյան բանտերում գտնվող և քաղաքական հետապնդումների ենթարկվող մեր ընկերների ու Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների խնդիրը փոխկապակցված է` նրանք բոլորը դավադրության զոհեր են»: