Բաքվում մեկնարկել է Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Բաքվում մեկնարկել է Գերմանիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Աննալենա Բերբոքի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Բերբոքը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի ԱԳ նախարարը գտնվում էր Հայաստանում, այցի ընթացքում վերջինս հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։