Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ԱՀ-ից բռնահանվածներին կոչ է արել վերադառնալ Արցախ
ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումների ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը կոչ է արել բռնահանված արցախցիներին վերադառնալ Արցախ:
Մամեդովը Հաագայի դատարանում խոսել է Ղարաբաղի «հայ բնակիչների վերաինտեգրման մասին».
«Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր բազմազգ համայնքը, որտեղ էթնիկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ կապրեն»,- ասել է նա։

