Լուսանկարներ Իվանյանում ընթացող բանակցություններից

Հրապարակվել են Արցախի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլի լուսանկարները։ Ինչպես երևում է լուսանկարներից, բանակցողները չեն փոխվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իվանյանում բանակցություններ են ընթանում ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։

Արցախյան կողմից բանակցություններին մասնակցում էին Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը և

և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը: Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու: Հայտնի է, որ Մամեդովը ծնվել է Արցախում՝ Մարտակերտ քաղաքում: