Լրագրող Դավիթ Սարգսյանն այս պահին ձերբակալված է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով․ Արսեն Բաբայան

Լրագրող Դավիթ Սարգսյանն այս պահին ձերբակալված է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Պարզվեց Դավիթ Սարգսյանը խուլիգան է։ Այս պահին Դավիթը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված է: Սպասում ենք հետագա գործողություններին»,- գրել է նա:

Ավելի վաղ ԵՊՀ ռեկտորի ընդունարանից կարմիր բերետավորները բերման են ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախկին նախագահ, դասախոս Ցոլակ Ակոպյանին  և լրագրող Դավիթ Սարգսյանին:

Ականատեսների վկայությամբ՝ բերման են ենթարկել, քանի որ նրանք պահանջում էին, որպեսզի գաղտնիության պայմաններում անցկացվող նիստը հրապարակային լինի: