ՊՆ-ը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 2 զինծառայող։