Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Հաջիևը ստում է․ Էդմոն Մարուքյան

Բրյուսելյան բանակցություններում Ադրբեջանի հետ Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն տեղափոխելու պայմանավորվածություն չի եղել, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, ։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի գործող իշխանությունները հայտնվել են մի իրավիճակում, որ Հայաստանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը ստում է, որ Լաչինի միջանցքը բաց է»,- նշել է նա։