Համաժողովրդական հանրահավաք Արցախում. պահանջում են բացել կյանքի ճանապարհը (ուղիղ)

Արցախում այսօր՝ հուլիսի 15-ին, շարունակվում է նախօրեին մեկնարկած համաժողովրդական շարժումը:

Ստեփանակերտի Վերածննդի հրպարակում արցախցիներ են հավաքվել:

Շարժման մեկնարկի մասին հուլիսի 13-ի երեկոյան հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: