Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը բոլորը հօգուտ Ադրբեջանի են

Ըստ իմ աղբյուրների փոխանցմամբ՝ Բրյուսելում եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը.

  • Հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման և կնքման շուրջ բանակցությունների գործընթացի կարգավորում
  • Ադրբեջանի ինքնիշխանության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության հետագա բնակության հարցերը
  • Հայաստանի անօրինական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի տարածքից
  • Լաչինի անցակետում մաքսանենգության վերջին փորձերը
  • Սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների և միջանցքների ապաշրջափակման խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև միջանցքի հարցը
  • Արևմտյան Ադրբեջանի համայնքի հարցերը՝ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հայրենի հողեր
  • Փոխվում է մարդասիրական փոխադրումների երթուղին Լաչինի ճանապարհից դեպի Բարդա-Աղդամ երթուղով

Ծափ տվեք արա՛, բոլորը ի օգուտ Ադրբեջանի և ոչ մի խոսք Արցախի ինքնորոշման մասին:

 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից