«Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցի հանձնաժողովի նախագահի՝ պաշտոնից հեռացնելու քննարկմանը
Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է, և խմբակցությունը բոյոկոտում է նիստը։

