Զելենսկու անվան համակենտրոնացման ճամբար. Կիևում հայտարարել են քաղաքացիական պատերազմի մասին

Ուկրաինայում թաքնված քաղաքացիական պատերազմ է սկսվել տղամարդկանց զանգվածային մոբիլիզացիայի պատճառով, կարծում է Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը։

«Ուկրաինական հասարակության ներսում քաղաքացիական հակամարտությունը, ըստ էության, քաղաքացիական պատերազմ է, քանի որ Զելենսկու անվան համակենտրոնացման ճամբարում փակված տղամարդկանց հնարավորություն չեն տալիս ազատ ընտրություն կատարել», – փորձագետի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա կարծիքով՝ Կիևը նման քաղաքականություն է վարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Եվրամիության ղեկավարության օժանդակությամբ։