Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում
Մայիսի 8-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի վերաբերյալ: Բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը: Ասուլիսի նպատակն է պատասխանել հանրությանը հուզող հարցերին՝ ցուցահանդեսի առաքելության, նպատակների և տված հնարավորությունների վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման պահն արդեն հասունացել էր, քանի որ առհասարակ լիզինգային գործընթացի մասնակիցները շատ են, ուստի կարիք կար հստակեցնելու և հասկանալու թե ոլորտում ինչ ընկերություններ կան առհասարակ: Ինչպես նաև լիզինգառուների մոտ առաջանում են բազմաթիվ հարցեր՝ ֆինանասկան ընկերությունների աշխատանքների հետ կապված: Վերջին 2 տարում ոլորտում գրանցվել է զգալի աճ: Ցուցահանդեսի նպատակը բոլոր կողմերին մեկ վայրում հավաքելն է և լիզինգային գործընթացներին առհասարակ տրամադրվող ժամանակի կրճատումն է: Ա. Բազիկյանը հավելեց նաև, որ միջոցառմանը նախատեսում են հանդիպել թե՛ վաղուց գործունեություն ծավալող, թե՛ սկսնակ գործարարներին: Դեռևս գործարար չդարձած քաղաքացու համար ևս այս հարթակը մտքեր գեներացնելու և գործարար ծրագիր կազմելու համար շատ համապատասխան վայր է: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց Կառավարության կողմից այժմ իրականցվող 3 ծրագիր, որոնք միտված են արտադրողականության բարձրացմանը և իրականցվում են լիզինգի պրոդուկտի միջոցով: Ծրագրերից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Նպատակն է բոլոր մակարդակներում ստեղծել հնարավորություն՝ արտադրողականության բարձրացման համար: Ծրագրերն են՝
- Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագիրը
- Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագիրը
- ‹‹Տնտեսության արդիականացման միջոցառում›› ծրագրիրը:
Ցուցահանդեսը տեղի է ունենալու հունիսի 2-4-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Աշխատանքային ժամերն են՝ 11:00-20:00: Ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝
-Գյուղատնտեսական սարքավորումներ
-Արևային պանելներ
-Տրանսպորտային միջոցներ
-Շինարարական տեխնիկա
-Արդյունաբերական սարքավորումներ
-Արտադրական սարքավորումներ
-HoReCa մատակարարներ
-Բժշկական սարքավորումնե
-Օդափոխության համակարգեր
-Սառնարանային տնտեսություն
-Ջերմոցային տնտեսություն
-Ֆինանսական կառույցներ:
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Sunny City և JCB ընկերությունները: Հովանավորներն են՝ ArmLeasing, Evocabank և Celsius ընկերությունները: Որպես այցելու գրանցվելու համար՝ https://bit.ly/42ezXJq :
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 43 004-001:


