Թուրքիան սպառնում է Հայաստանին նոր պատժամիջոցներով

«Թուրքիան լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի, եթե «Նեմեսիս»-ի արձանը չապամոնտաժվի»,-Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ի պատասխան Երևանի Կենտրոնում հուշարձանի բացման՝  Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի օդանավերի համար։
Փաշինյանը հայտարարել է, որ սխալ է համարում արձանի բացումը։