Սիրիայի վերադարձը Արաբական երկրների լիգա վկայում է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության անկումը

«Ռայ ալ-Յում» թերթի խմբագիր Աբդուլբարի Աթվանն անդրադառնալով Արաբական երկրների լիգա Սիրիայի վերադարձին, նշել է, որ դա մեծ պարտություն է Միացյալ Նահանգների համար և վկայում է տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության անկման մասին: Այս մասին գրում է ParsToday-ը:

Արաբական լիգայի անդամ երկրները կիրակի օրը համաձայնություն են հայտնել Սիրիայի վերադարձի առաջարկին:
Նշելով, որ սա Սիրիայի ժողովրդի և իշխանությունների հաղթանակն է, Աթվանն իր հոդվածում գրել է. «Սա մեծ պարտություն է ԱՄՆ-ի համար, որը կտրականապես դեմ է Սիրիայի վերադարձին Արաբական երկրների լիգա և իր որոշ դաշնակիցներին հրահրել է ամեն կերպ կանխել դա: Սակայն արաբական ոչ մի երկիր ընդառաջ չի գնացել ԱՄՆ-ի պահանջին, ինչը վկայում է  տարածաշրջանում Վաշինգտոնի ազդեցության անկման մասին։
Նա հավելել է. «Իսրայելի օկուպանտ ռեժիմն այս հարցում ամենամեծ պարտվողն է, քանի որ արդյունքում կդադարեն կրոնի տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջև հակամարտոթյունները, ուշադրությունը կկենտրոնանա Պաղեստինի վրա, իսկ ռեժիմի հետ հարաբերւթյունների կարգավորման համաձայնագրերը կչեղարկվեն»: