Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից

Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի առավոտյան երկրի հարավում օդային տագնապի ազդանշան է հնչել։

«Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել և ընկել բաց տարածքում», – «ՌԻԱ Նովոստի»-ին մեջբերում է իսրայելական բանակի մեկնաբանությունը:

Նշվում է, որ ՀՕՊ համակարգի հրթիռները չեն արձակվել։