Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից
Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Երեքշաբթի առավոտյան երկրի հարավում օդային տագնապի ազդանշան է հնչել։
«Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել և ընկել բաց տարածքում», – «ՌԻԱ Նովոստի»-ին մեջբերում է իսրայելական բանակի մեկնաբանությունը:
Նշվում է, որ ՀՕՊ համակարգի հրթիռները չեն արձակվել։

