«Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է

«Առավոտ» առցանց լրատվականի խմբագիր Աննա Իսրայելյանը տեղեկացրել է, որ վերականգնվել է իրենց յութուբյան ալիքը, որը ենթարկվել էր հակերային հարձակման։

«Տեղեկացնեմ, որ Արթուր Պապյանի և «Cyberhub»-ի թիմի շնորհիվ (ինչի համար մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում) «Առավոտի» յութուբյան ալիքն ամբողջությամբ վերականգնվել է։ Ավելի ստույգ՝ տեսանյութերը տեղափոխվել են այլ հաշվի վրա, և տեղափոխման պատճառով հերթականությունը բավական խախտված է։ Սակայն կարևորն այն է, որ խնդիրը լուծված է, արխիվը՝ պահպանված։ Շարունակում ենք աշխատել»,- գրել է Աննա Իսրայելյանը «Ֆեյսբուքի» էջում։