Հետո՞ ինչ, որ Փաշինյանի կուսակցությունից է, ինչո՞ւ չեք կալանավորում․ Նաիրի Հոխիկյանը՝ ԱԱԾ-ին
Նաիրի Հոխիկյանը Livenews.am-ի տաղավարում անդրադարձավ նաև ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից ընտրովի արդարադատության իրականացմանը՝ հիշեցնելով․
« ՔՊ-ական Ռուստամ Ավագյանը ղարաբաղցիներին ամենավերջին հայհոյանքներն էր տալիս, հայտարարում էր՝ թող մեր ու մանուկ բոլորը կոտորվեն և այլն, Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածով դա քրեորեն պատժելի է մինչև 6 տարի ազատազրկմամբ։ Երկու անգամ այդպիսի հանցագործություն է կատարել։ Դիմել ենք ԱԱԾ-ին, նույնիսկ քրեական գործ է հարուցվել, մինչդեռ ասվածի ընդամենը 10 տոկոսի չափ բան ասելու համար լուսահոգի Արմեն Գրիգորյանին կալանավորեցին։ Արմեն Գրիգորյանն ընդամենը ասել էր՝ «ես կասկածում եմ, որ այս մարդիկ հայ են»։ Օգտագործեցին այդ մի արտահայտությունը, կալանավորեցին, հատուկ ցույց տվեցին՝ ինչպես են ձեռքերը ոլորած տանում։ Սակայն նույն ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում մի քանի անգամ հարց եմ բարձրացրել․ քրեական գործ եք հարուցել այս կենդանու՝ ռուստամ Ավագյանի նկատմամբ, հետո՞ ինչ, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից է, թույլ է տվել բացահայտ հանցագործություն, կալանավորե՛ք, ձերբակալե՛ք։ «Հրահանգ չենք ստացել»՝ պատասխանում են»։

