Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը
Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց նա։
Այսօր հայտնի դարձավ, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։

