Արարատ Միրզոյանը կմեկնի Աստանա

Հոկտեմբերի  12-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։