Ստեփանակերտում «հաշիվ» են պահանջում նախագահ Արայիկ Հարությունյանից

Արցախպրեսի փոխանցմամբ` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք է ընթանում, մասնակիցները վերահաստատում են, որ արցախահայությունը չի ընդունելու ոչ մի փաստաթուղթ, համաձայն որի ինքնորոշված Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։

Հավաքին մասնակցում են Արցսխի արտախորհրդարանական ուժեր և քաղաքացիներ, նրանք հայտարարում են, որ սպասելու են հրապարակում այնքան, մինչև նախագահ Արայիկ Հարությունյանը գա և պատասխանի իրենց հարցերին։