Բայդենը փախել է Պուտինի մասին լրագրողների հարցերից (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փախել է լրագրողներից, որոնք խնդրել են պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 7-ին։ Գրում է «Իզվեստիան»:
Լրագրողի հարցից հետո, թե նա կխոսի՞ Վլադիմիր Պուտինի մասին, ամերիկացի առաջնորդը շտապ հեռացավ թղթակիցներից և ուղղվեց դեպի իրեն սպասող ուղղաթիռը։ Բառացիորեն փախչելով լրագրողներից՝ Բայդենը գնաց ուղղաթիռի սանդուղքի մոտ, ողջունեց իրեն դիմավորած զինվորականներին և նստեց ուղղաթիռ։

