«Փեթակ» առևտրի կենտրոնի բնականոն աշխատանքը օրվա երկրորդ կեսին վերականգնվել է
Livenews.am-ի տեղեկություններով «Փեթակ» առևտրի կենտրոնի բնականոն աշխատանքը օրվա երկրորդ կեսին վերականգնվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում աշխատակիցները հայտնել էին, որ առավոտյան անակնկալի են եկել, երբ աշխատանքի գալով տեսել են, որ առևտրի կենտրոնը փակ է։ Աշխատակիցներին ասել էին, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը չի գործելու Կառավարության որոշմամբ։

