Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից

ՀՀ Արդարադատության նախարարի  N 591-Ա հրամանով դադարեցվել են «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները:

ԶԼՄ-ների տեղեկացմամբ,  պատճառն այն է, որ մեկ տարում օրենքի խախտման համար  նա ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 21-ին տեղեկություն էր տարածվել, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը: