Ազգային արխիվի տնօրենն ազատվել է պաշտոնից
ՀՀ Արդարադատության նախարարի N 591-Ա հրամանով դադարեցվել են «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ, պատճառն այն է, որ մեկ տարում օրենքի խախտման համար նա ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 21-ին տեղեկություն էր տարածվել, որ դադարեցվել է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը:

