Դեռևս պարզ չեն սահմանին հարաբերական անդորրի իրական պատճառները. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Թեև այժմ առաջնագծում հարաբերական անդորր է, դրա իրական պատճառները դեռ պարզ չեն։ Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Արդյո՞ք դա պայմանավորված է ՀՀ իշխանությունների առաջարկով, թե՞ ինչ-որ բանավոր համաձայնությամբ, որը ինչ-որ փուլում երաշխիքներից կարող է իրավական ուժ ունեցող ինչ-որ փաստաթղթի վերածվել։ Թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ վերախմբավորմամբ»,- հարցրեց Աբրահամյանը։

Այդ ամենը, պատգամավորի խոսքով, կարող է նոր սպառնալիքներ ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար։