ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ. WSJ
Պենտագոնը Մերձավոր Արևելքի շրջան է ուղարկել ևս մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ բաղկացած երեք խոշոր դեսանտային նավից՝ ծովային հետևակի 13-րդ էքսպեդիցիոն գումարտակի ավելի քան 2000 զինծառայողի կազմով։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
Նրանց տվյալներով՝ նավերն ԱՄՆ ռազմածովային ուժերի «Մակին Այլանդ» ունիվերսալ ավիակիր դեսանտային նավի գլխավորությամբ դեռ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Սան Դիեգոյի ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայից։
Ներկայում Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության տրամադրության տակ արդեն կա մեկ նման խումբ՝ բաղկացած մեծ դեսանտային նավերից՝ ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակով, «Բոքսեր» ունիվերսալ ավիակիր դեսանտային նավի գլխավորությամբ։
Աղբյուրները նաև հաստատել են, որ Պենտագոնը Մերձավոր Արևելք է ուղարկում երրորդ ավիակիր հարվածային խումբը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Սան Դիեգոյի բազայից դուրս է եկել դեռ սեպտեմբերի 27-ին և ավիակիր հարվածային խմբի նավերի ուղեկցությամբ ընթանում է դեպի տարածաշրջան։
Մերձավոր Արևելքում արդեն գտնվում է երկու ավիակիր՝ «Ջորջ Բուշ»-ը և «Ջորջ Վաշինգտոն»-ը։ Բացառված չէ, որ «Ջորջ Վաշինգտոն»-ը հեռանա տարածաշրջանից և վերադառնա Ճապոնիա՝ գրանցման նավահանգիստ, ինչի հետևանքով ավիակիրների թիվը կրկին կկրճատվի մինչև երկու։
Բոլոր նավերը տարածաշրջան կհասնեն նոյեմբերի վերջին, թերթին հայտնել են աղբյուրները։ Սպիտակ տան և Պենտագոնի ներկայացուցիչները չեն պատասխանել մեկնաբանություններ տալու պարբերականի հարցմանը։

