Կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին դիվանագիտական բոլոր միջոցներով կասեցնել Ալիևի վտանգավոր գործողությունները
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի գործերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին հնարավոր բոլոր միջոցներով կանգնեցնել Ադրբեջանի ղեկավարության՝ Արցախի ժողովրդի դեմ ուղղված գործողությունները։ Այս մասին Ֆրենկ Փալոնը գրել է «Թվիթերի» իր էջում։
«Սա Արցախի ժողովրդին Ալիևի սպառնալիքների վերջին օրինակն է՝ Լաչինի միջանցքը փակելու անհեթեթ պահանջով։
Ես կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությանը դատապարտել այդ գործողությունները և օգտագործել դիվանագիտական բոլոր միջոցները Ալիևի վտանգավոր գործողությունները կասեցնելու համար»,- գրել է Ֆրանկ Փալոնը։

