4 տարի ուշացումով հասկացե՞լ ենք արդյոք, թե ինչու՞ էր Հանրապետականն ընտրել «Եթե մտահոգ ես…» կարգախոսը․ Արտակ Զաքարյան
- «Եթե մտահոգ ես սահմանների ամրությամբ»
- «Եթե մտահոգ ես ավանդական արժեքների այլասերմամբ»
- «Եթե մտահոգ ես երկրի ապագայով»
- «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ»
- «Եթե մտահոգ ես Արցախի ապագայով»
- «Եթե մտահոգ ես բանակի մարտունակությամբ»
4 տարի ուշացումով հասկացե՞լ ենք արդյոք, թե ինչու՞ էր 2018թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականն ընտրել «Եթե մտահոգ ես…» կարգախոսը: Բոլոր մտահոգությունները 100%-անոց իրական էին:
Այնինչ, Նիկոլին ընտրողների թունավորված էյֆորիան խժռեց Հայաստանի ու Արցախի ապագան, զոհաբերեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, թշնամուն հանձնեց Հայրենիքի զգալի մասը, վտանգեց պետության սահմանները, ապականեց ազգային արժեքներն ու քայքայեց բանակը:
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

