Վերադարձ ստալինյան ժամանակներ․ Ավետիք Իշխանյան
Երբեք չէի կարող պատկերացնել, որ ԽՍՀՄ ստալինյան շրջանի մասին ծնողներիս պատմած «ժողովրդի թշնամիներ»-ի պատմությունները անկախ կոչված Հայաստանում նորից իրականություն կդառնան։ «Ժողովրդի թշնամի» համարված՝ կալանավորված, գնդակահարված, աքսորված մարդկանց հարազատներին նույնպես հալածում էին՝ չընդունելով աշխատանքի, ազատելով աշխատանքից և այլ տիպի հետապնդումներ իրականացնելով։
Անհարգելի « իրավապաշտպաններ», արդյոք չե՞ք տեսնում, որ քաղաքական-հասարակական գործիչ, քաղհալածյալ Ավետիք Չալաբյանի եղբոր՝ Արա Չալաբյանին ԿԲ-ից ազատումը քաղաքական հետապնդում է։ Թե՞ դուք սեփական կարծիք չունեք և սպասում եք ձեր տերերի հրահանգին․․․
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

