Շոյգուն և Էրդողանը կարճ զրույց են ունեցել
Ստամբուլում կարճ զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման եւ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Թուրքիայի նախագահը նշել է ստորագրված համաձայնագրերի կարեւորությունը նաեւ այլ հարցերի լուծման համար։
«Այսօր լավ աշխատանք կատարվեց»,- ասել է Էրդողանը Շոյգուի հետ զրույցում։ «Բոլոր կողմերը շատ լավ աշխատանք են կատարել եւ արագ պատրաստել են պայմանագրեր, որոնք բոլորն այսօր ստորագրեցին։ Դա լավ հիմք է, որպեսզի մյուս հարցերն էլ այժմ հաջողությամբ լուծվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

