Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը փոխանակման համար Ալիևին կարող է «իր»  նախկին կնգան առաջարկել, բայց ոչ երբեք՝ հայոց և հայաստանապատկան Տիգրանաշենը. 2 (տեսանյութ)

Հայաստանում ադրբեջանական անկլավ չկա, եթե, իհարկե, Նիկոլին չհամարենք այդպիսին

 

Սկիզբը՝ այստեղ 

Նիկոլ հայադավը հոկտեմբերի 14-ին հայտարարել է, թե Հայաստանում և Ադրբեջանում եղած անկլավների հարցը պետք է լուծվի փոխանակման միջոցով: Նա սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում կիսվել է իր տեսլականով, թե ինչպես կարող է խաղաղություն ձևավորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նիկոլը մասնավորապես առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակում, որպեսզի չլինեն անկլավներ և էքսկլավներ:

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Նիկոլը փոխանակման տարբերակն այնպես է ներկայացրել, թե այդ առումով կա Ալիևի նախնական համաձայնություն. «Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ զրույցների արդյունքում նախնական տպավորություն ունեմ, որ մենք հնարավորություն ունենք խաղաղությանը նման տեսք տալու, և առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորության իրացմամբ»

Հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում Նիկոլն ասել է. «Եվ, այո, խոսքը Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի և Ասկիպարայի և Արծվաշենի մասին է»։

Այսինքն, ըստ Նիկոլի, մենք պետք է Ադրբեջանին թողնենք մեր էքսկլավ և Ադրբեջանի տիրապետության ներքո գտնվող հայկական Արծվաշենը (տարածքը՝ մոտ 40 քառակուսի կիլոմետր, որոշ քարտեզագիտական աղբյուրներում և հաշվարկներում այն նշվում է նաև մինչև 44 քառակուսի կիլոմետր, այսինքն՝ Երևանի տարածքի մոտ 1/5-ի չափ), փոխարենը՝ Հայաստանի տարածքում շարունակելու են մնալ ադրբեջանական անկլավ համարվող և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (տարածքը՝ 8,2 քառ. կմ), որը Նիկոլը, իր ցեղակից ադրբեջանցիների լեզվով ու նրանց պես Քյարքի է անվանում, Տավուշի մարզում գտնվող և Նիկոլի կողմից իր ցեղակիցների անվանակոչությամբ հիշատակվող ու դարձյալ ադրբեջանական անկլավ համարվող Բարխուդարլուն (տարածքը՝ 10,1 քառ. կմ, իսկ հարևան Սոֆուլուի հետ միասին 22 քառակուսի կիլոմետր), ինչպես նաև Վերին Ոսկեպարը (Նիկոլի ասած Ասկիպարան, Յուխարը Ասկիպարան, տարածքը, ըստ Վիքիպեդիայի, 8,6 քառ. կմ, իսկ ըստ հայկական լրատվամիջոցների, օրինակ՝ «Հետք»-ի և «Անի» կենտրոնի կողմից Google Maps-ի միջոցով արված գծային չափումների՝ մոտ 25,6 քառակուսի կիլոմետր):

Պարզ թվաբանական հաշվարկը ցույց է տալիս, որ Հայաստանն Ադրբեջանին 40-44 քառ. կմ մակերեսով Արծվաշենը զիջելու դիմաց Ադրբեջանին չի վերադարձնում Հայաստանում նրա անկլավը համարվող և ընդհանուրը 38,8, իսկ եթե «Հետք»-ի և «Անի» կենտրոնի գծային չափումները ճիշտ են, մոտ 55,8 քառակուսի կիլոմետր տարածք:

Դեռ հայտնի չէ, թե ինչու, բացառված չէ, որ Ալիևից հեռախոսազանգ ստանալուց ու նրա հոգնայի ազդեցությանը ենթարկվելուց հետո Նիկոլ հայադավը հաջորդ օրն իր խոսքը կամ դիրքորոշումը փոխել է, այսինքն՝ գրեթե վերջ փոխանակման տարբերակին: Ահա թե ինչ է ասել նա լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում.

«Ընդհանրապես, խաղաղության գործընթացի հետ կապված հասկացությունները շատ կարևոր են, ես այդ հասկացությունները առաջին հերթին քաղաքական իմաստով եմ օգտագործում, որովհետև զուտ տարածքային փոխանակում հասկացությունը շատ բարդ գործընթաց է, որը հետագա վերլուծությունների պետք է ենթարկվի»,- «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլը՝ անդրադառնալով նախօրեին իր արած հայտարարությանը, թե անկլավների հարցը պետք է լուծվի փոխանակման միոցով։

Ինչպես չհարցնել՝ այ թուրքի լամուկ, բա որ գիտակցում ես խաղաղության գործընթացի հետ կապված հասկացությունների կարևորությունը և ինքդ հրապարակավ հայտարարում այդ մասին, ինչպե՞ս ես ձեռնածություններ անում այդ հասկացությունների հետ, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել… Ի՞նչ է նշանակում՝ «…ես այդ հասկացությունները առաջին հերթին քաղաքական իմաստով եմ օգտագործում», այսինքն՝ ուզում ես ասել, որ քաղաքականությունը պոռնկությո՞ւն է, և քաղաքական իմաստով օգտագործելը թույլ է տալիս այսօր մի բան ասել, վաղը մեկ այլ բա՞ն…

Հիմա տեսեք, թե Նիկոլը հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին ինչ է ասել՝ ներկայացնելով անկլավ-էքսկլավների խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, որպեսզի սահմանի երկու կողմերում էլ անկլավ-էքսկլավներ չլինեն: Դրա իմաստն այն է, որ ոչ թե պարզ փոխանակում իրականացվի, այսինքն՝ Արծվաշենը խաղաղության պայմանագրով և իրավական առումով մնա Ադրբեջանին, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Նիկոլի ասած Բարխուդարլուն ու Սոֆուլուն՝ Հայաստանին (փոխադարձաբար չվերադարձվեն), այլ բնակավայրերի տարածքները փոխվեն այնպես, որ դրանք անմիջականորեն միանան Հայաստանին և Ադրբեջանին, այսինքն՝ Արծվաշենը Հայաստանին, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը, Նիկոլի ասած Բարխուդարլուն ու Սոֆուլուն՝ Ադրբեջանին:

Վերոշարադրյալը նշանակում է, որ Արծվաշեն մեծ գյուղի, նրա մասնակիորեն կանգուն շենք-շինությունների, կոմունիկացիաների, այլ ենթակառուցվածքների փոխարեն, Հայաստանը ստանալու է միայն Ադրբեջանի տարածքից քար ու քռա և Արծվաշենի՝ միայն Հայաստանին առավել մոտ գտնվող ծայրամասը (ընդհանուրը՝ 40-44 քառ. կմ): Այսինքն՝ ոչ թե Արծվաշեն գյուղը կստանա, այլ հիմնականում պարզապես տարածք:

Բացի վերը նշվածից, դեռ մեծ, շա՜տ մեծ հարց է, թե Ալիևը համաձայնելո՞ւ է, որ Տիգրանաշենի, Վերին Ոսկեպարի, Նիկոլի ասած Բարխուդարլուի ու Սոֆուլուի դեպքում էլ նույն սցենարը կամ սկզբունքը կիրառվի, թե պահանջելու է, որ նշված գյուղերի հետ միասին իրեն տրվեն նաև Հայաստանի այն տարածքները, որոնք ադրբեջանական անկլավ համարվող տվյալ բնակավայրերը բաժանում են Ադրբեջանի տարածքից: Ինքնին հասկանալի է, որ այդ դեպքում Ադրբեջանը Հայաստանից կստանա Արծվաշենի 40-44 քառ. կմ մակերեսից ու նույնիսկ վերոնշյալ 55,8 քառակուսի կիլոմետրից ավելի մեծ տարածք:

«Գաղափարն այն է, որ սահմանազատման դեպքում սահմանի երկու կողմում էլ անկլավ ու էքսկլավ չի լինում,- «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ , լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլը:- Դա տեխնիկական հարց է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ, այնպես չէ, որ Արծվաշեն գյուղը փակենք, բայց գաղափարն այնպիսին է, որ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել։ Արծվաշեն գյուղը, օրինակ, տեղաշարժվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:

Նիկոլը տեղաշարժի այս նկարագրությունը հենց այնպես չի ասում, քանի որ քաջ գիտի՝ Ադրբեջանն Արծվաշենի և Հայաստանի արանքում գտնվող իր Մթուդերե գյուղը (Գետաբեկի շրջան)՝ կանգուն տներով ու բնակեցված, ոչ մի դեպքում չի տարհանի ու հանձնի Հայաստանին՝ Արծվաշենը Հայաստանին միացնելու համար, իսկ այդ դեպքում այն, ինչ կմիանա Հայաստանին, այլևս Արծվաշենը չի լինի, այլ նրա միայն մի չնչին մասը և, ինչպես արդեն նշեցի, քար ու քռա:

«Արծվաշեն գյուղը տեղաշարժում ենք, վերստեղծում, որ չմնա անկլավ»,- ասել է  Նիկոլ հայադավը:

Նիկոլ հայադավին այս կապակցությամբ լավ է մեխել «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Սերոբ Սահագիանը՝ սոցիալական ցանցի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.

«ԵԹԷ ՕՐԻՆ——

Մօրդ անկողինից, հօրդ մի քիչ աջ տանէին, ձախ տանէին, կեդրոնից մոլորեցնէին:

Վստահ Արծվաշէն տեղափոխող, քեզ նման անճար հանճարը չէր ծնի»:

Կրկնում ենք՝ Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ, և Հայաստանն Ադրբեջանին վերադարձնելու բնակավայրեր, տարածքներ չունի, հակառակը՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանին, իսկ սրան հակառակ ցանկացած պնդում և այն իրականացնելու գործողություն Նիկոլ հայադավի կողմից պետական դավաճանության հերթական դրսևորումը կլինի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ

Լուսանկարներում՝ Արծվաշենը և Տիգրանաշենը քարտեզներում: