Մասնագիտական վարժանքներ՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ հուլիսի 21-ից 22-ն անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Զինծառայողներն իրականացրել են անհատական ու խմբային գործողություններ, հաջողությամբ կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։

