Մոսկվայում Մարշալ Ժուկովի բնակարանի հրդեհը սկսվել է Իլհամ Ալիևի քրոջ տան բռնկումից
Մոսկվայում Սպիրիդոնովկա 15 հասցեում գտնվող 9 հարկանի աղյուսե տանը բռնկված բնակարանը պատկանում է Ադրբեջանի նախագահի հարազատ քրոջը, RTVI-ին պատմել է տան բնակիչներին ծանոթ աղբյուրը: Այդ բնակարանը 7-րդ հարկում նրան ժառանգություն է հասել, եւ նա վաղուց չի բնակվում այնտեղ, ճշտել Է RTVi-ի զրուցակիցը:
Հրդեհը բռնկվել է մասամբ պատշգամբում, մասամբ՝ բնակարանում. Այժմ հրդեհը տեղայնացված է: Բնակարանն այրվել է մոսկովյան տապի պայմաններում ճակատային վերանորոգման ֆոնին։ Այժմ պարզվում են հրդեհի պատճառները, հավելել Է RTVi-ի աղբյուրը արտակարգ ծառայություններում:
Սպիրիդոնովկայում տունը կառուցվել է 1965 թվականին Խորհրդային էլիտայի ներկայացուցիչների համար։ Տարբեր ժամանակներում այստեղ ապրում էին մարշալ Գեորգի Ժուկովը, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Նիկոլայ Պոդգորնին եւ ԽՍՀՄ այլ գործիչներ։

