Հայկ Մամիջանյանը Վիեննայում մասնակցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպմանը

ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ավստրիական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ: Քննարկումը տեղի էր ունենում Ավստրիայի Ազգային Պաշտպանական Ակադեմիայում:

Ներկա էին նաև մեր երկրի իշխանություն կոչվածի ներկայացուցիչներ:

Chatham House ֆորմատից ելնելով՝ չեմ կարող մանրամասնել քննարկմանը հնչեցրածս մտքերը, սակայն խոսել եմ, թե’ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, թե՛ դրա լուծման մեր տեսլականից, թե՛ դրա պատճառ հանդիսացող ներքաղաքական խնդիրներից՝ քաղաքական բանտարկյալներից մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բանակցային մանդատի բացակայություն»,- գրում է Մամիջանյանը: