Գալյանը վրդովվել է, որովհետև հոգու խորքում գիտե, որ գնահատականն իրավացի է
Արդարադատության նախարարը՝ Սրբուհի Գալյանը, այսօր բավականին բորբոքվել է, երբ լրագրողները հերթական անգամ հարց են ուղղել ընդդիմության գնահատականի մասին, որ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի թելադրածն է։
Գալյանը վրդովվել է ու ասել, թե՝ «հերիք եղավ, բոլ եղավ, գլուխը պատին են տալիս այդպես ասելով», և այլն։
Սա իհարկե բերել է նրա հասցեին սուր գնահատականների և քննադատության։ Բայց, կարծում եմ իրավիճակը հակառակն է։ Գալյանը վրդովվել է, որովհետև թերևս հոգու խորքում գիտե, որ գնահատականն իրավացի է և որքան էլ հայտարարում է, թե մեր ներքին օրակարգն է, թե տարիներով անում են այդ գործը, միևնույն է, ներկայումս խնդիրը հենց Ադրբեջանի պայմանի կատարումն է։ Նա լավ գիտե, և վրդովվում է հենց այդ հանգամանքից ելնելով։ Վրդովվում է, որովհետև ներքուստ ամենից լավ գիտե, որ գնահատականն իրավացի է և իրենք զբաղված են ընդամենը Ադրբեջանի պայմանը բավարարելու հանձնարարականով։
Պարզապես չկա այդ ամենի մեջ չթաթախվելու հնարավորություն։ Վերջին հաշվով, ԱՄՆ դեմոկրատները ոչ մեկին չեն պարգևատրում հենց այնպես, այն էլ պետքարտուղարի մակարդակով։
Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը

