Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի -ին, 5-ի գիշերը առանձին շրջաններում, 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ին, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 6-8-ին լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանով։

