Պատգամավոր Գեղամ Մանուկյանին ոստիկանները ձեռքերը բռնած՝ քարշ են տալիս
Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ «Դիմադրության» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև հրմշտոցի ժամանակ ոստիկանները ձեռքերը ոլորելով ու քարշ տալով հեռացրին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նկատմամբ:

