Թուրք-ադրբեջանական բարբարոսների հետ «բարիշել» երազողներին օկուպացված հայկական տարածքներից իր մեծ «բարևներն է» հղում ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը

Թուրք-ադրբեջանական` հայասպան բարբարոսների հետ «բարիշել» երազողներին` օկուպացված հայկական տարածքներից իր մեծ «բարևներն է» հղում ռազմական հանցագործ, թուրքալեզու քոչվոր ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևը։

Ես բնավ նպատակ չունեմ ցիտել հազար ու մի թուրք վայրենիների տարատեսակ արտահայտությունները, բայց սրա այսօրվա երկու թեզերին ստիպված եմ անդրադառնալ։

1-Ալիևը բառացի հայտարարել է, որ ոչ մի «միջազգային իրավունքի» նորմ աշխարհում չի աշխատում, այլ աշխատում է միայն ուժի գործոնը։

Կարծում եմ, որ թուրք-ադրբեջանական ոհմակի հետ «խաղաղության պայմանագրին» հավատացողները պետք է գոնե հիմա միքիչ մտածեն։

2-Ալիևը հայտարարել է, որ չափազանց կարեւոր է հայ-ադրբեջանական հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին (սահմանազատման գործընթացների շրջանակներում) քանզի եթե Հայաստանը համաձայնվել է սահմանազատման գործընթացին, ապա դա նշանակում է ,որ հայերը ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հետեւաբար դիտարկում են Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կոնտեքստում։

Պարզ է, որ Ալիևը հաճախակի իր ուզածը ներկայացնում է որպես վերջնական ճշմարտություն, սակայն կարծում եմ, որ սրա հակահայկական մտքի գոհարները նվազագույնը մերկացնում են տխրահռչակ «խաղաղություն դարաշրջանի» իրական նպատակները։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից