Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում

Ամիսներ առաջ կուսակցական դիվանագիտության խողովակով ներգրավվել էի Շվեյցարիայում մեր ազգային օրակարգի առաջխաղացման աշխատանքներում ու, տեղեկանալով, որ նախատեսվում է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության այց Բեռն՝ որպես ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ցանկություն էի հայտնել ընդգրկվել պատվիրակության կազմում։

Հաշվի առնելով Արցախի շուրջ սրընթաց հակահայկական զարգացումները և համաժողովրդական շարժման վճռորոշ փուլը՝ կմնամ Երևանում՝ քույրերիս և եղբայրներիս կողքին։

Միևնույն ժամանակ կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին արտաքին ճակատում՝ այս անգամ հեռավար եղանակով։

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից