2020-ից հետո դարձել ենք ստրուկ, ամաչում ես, որ հայ ես․ ավտոերթի մասնակից (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման իրազեկման ավտոերթի մասնակից Նորայր Սաֆարյանը երեկ ավտոերթի ընթացքում մի խումբ քաղաքացիների հետ բերման ենթարկվեց անհասկանալի պատճառներով և հանգամանքներում։

LIVEnews.am-ի հետ զրույցում Սաֆարյանն ընդգծեց, որ նույնիսկ ոստիկանության բաժնում իրեն չեն ներկայացրել այն հիմքերը, ըստ որոնց իրեն ուժով տարել են, նա նաև հավելեց, որ տեղեկություն չունի իր ավտոմեքենայի գտնվելու վայրի կամ կարգավիճակի մասին՝ չբացառելով նաև, որ հնարավոր է ավտոմեքենան առևանգվել է։

Նկատենք նաև, որ վերոնշյալ ավտոմեքենան իրականացնում էր մեր լրագրողական խմբի տեղափոխման աշխատանքներ և ոստիկանության գործողությունների հետևանքով խոչընդոտվել է մեր լրագրողական աշխատանքը։

Ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնից մեզ այդպես էլ հստակ տեղեկություն չտրամադրեցին, թե ինչու է բերման ենթարկվել մեր խմբին սպասարկող ավտոմեքենայի վարորդը, միայն նշվեց, որ ՃՏՊ իրավախախտում է իրականացրել։ Սակայն Նորայր Սաֆարյանը վստահեցրեց, որ երթի ամբողջ ընթացքում մեքենան վարել է ոստիկանության բոլոր հրահանգներին համապատասխան և ոստիկանության բաժնում իրեն չեն ներկայացրել իր կողմից արված իրավախախտման մասին որևէ տեղեկություն։

Մանրամասները՝ տեսանյութում