Գյումրիի ՔՊ-ականներին հաջողվել է մինչև այսօր, Խծաբերդում գերի ընկածների հարազատների մի մասին մանիպուլացնել․ Հայկ Կիսեբլյան

Գյումրիի ՔՊ-ականներին հաջողվել է մինչև այսօր, 2020-ին Արցախի Խծաբերդում գերի ընկածների հարազատների մի մասին մանիպուլացնել ու համոզել, որ Հայաստանի ներքաղաքական իրարանցումներն են պատճառը, որ գերիներին վերադարձնելը դեռ չի հաջողվում։ Նրանք էլ ՔՊ մի քանի տասովչիկների հետ դուրս էին եկել փողոց, որպեսզի փակեին Գյումրի մտնող ընդդիմադիր ցուցարարների ճանապարհը։

Մի քանի րոպե բանավիճելուց հետո, նրանք այնուամենայնիվ բացեցին ճանապրհը։ Իսկ Գյումրիում ընդդիմադիրներին սպասում էին Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարից ավելի քաղաքացիներ։ Ամեն ինչ ընթանում է խաղաղ ու հարթ, եթե չհաշվենք այս ու այն կողմից մեկ-մեկ դուրս պրծնող «Նիկոլ վարչապետ» կոչերը, որոնցից մեկի հեղինակն էլ, այս նեղացածի դեմքով պարոնն էր։

 

Համազգային շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից