30 տարի առաջ Շուշիի ազատագրումը միայն պատմական անհրաժեշտություն չէր․ Շուշին հիմա էլ աղերս ունի
Հայ ժողովրդի աստեղային ժամը…
Հայոց ազատամարտի լուսապսակ Շուշին
20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։
Թեև արդեն ծանոթ պատմություն է,բայց միևնույնն է,որքան նոր փաստեր և մանրամասներ ես իմանում,այդքան հոգիդ փառավորվում է:Գրելով այս մասին` ուզում եմ ամեն փաստ ու պատառիկ պատմություն դարձնել և այդ պատմության էջերը հարստացնել:Չէ՞ որ պատմությունը մարդկային հիշողություն է:Պատմությունը պետք է հենց ժամանակին վավերացնել,ամենքի աչքի առջև,որ հետագայում ամեն մեկն իր ուզածով ու իր ձևով չգրի այն:Շուշին ազատագրած, հայաշունչ դարձած համարձակ հրամանատարների,քաջ մարտիկների անուններ,իհարկե, կարելի է տալ, բայց որ՞ մեկինն ասես,որի՞նը թողնես:Թեև շատերին ճանաչում եք`…Ուզում եմ աշխարհով մեկ գոռալ,որ Շուշին ազատագրեցին,Երևանի, Արցախի, Արարատի, Էջմիածնի,Արմավիրի,Ուջանի,Լենինականի,Արթիկի,Ապարանի… և շա՜տ ու շատ այլ վայրերի առյուծի կաթ կերած ՏՂԵՐՔԸ:Այսպես ավելի արդար կլինի :Ի՜նչ տղերք էին…Ամեն մեկը մի Սասնա Դավիթ,Սպարապետ Վարդան,Անդրանիկ,Նժդեհ…Ձեր բազկին,ոգու´ն մատաղ,մատաղ Ձեր կյանքին,Ձեզ ծնած մորն էլ` փառք ու պատիվ,որ ողջ հայությանը թևաթափ չարիք:
30 տարի առաջ Շուշիի ազատագրումը միայն պատմական անհրաժեշտություն չէր։
Շուշին հիմա էլ աղերս ունի:
Համազգային շարժման ակտիվիստ Գրիգոր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

