Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին։
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 29 Ապրիլ 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը, ընկերակցութեանբ Բիւրոյի անդամ դոկտ. Մկրտիչ Մկրտիչեանի։
Հանդիպման ընթացքին քննարկուեցան յատկապէս Հայաստանն ու Արցախը դիմագրաւող ներկայ տագնապներուն, ինչպէս նաեւ Սփիւռքին առնչուած կարգ մը խնդիրներ»,- նշվում է հաղորդագրությունում։

