«Նիկոլ՝ սուտասան»․ Արմավիրում արագաչափը փակեցին Արցախի դրոշով

Արմավիրում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթի մասնակիցներն այսօր փակել են արագաչափը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ խոստացավ հանել արագաչափերն ու կարմիր գծերը, սակայն չարեց, «Երիտասարդության ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը բարձրացավ սրան վրա եւ արագաչափը փակեց Արցախի դրոշով։ «Նիկոլ՝ սուտասան»,-վանկարկեցին ցուցարարները, փոխանցում է «Առավոտ» -ի թղթակիցը։։