Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Հիքմեթ Հաջիևի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա հնարավոր համարեց, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշեց ԱԽ քարտուղարը:

